Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյան. Քվեաթերթիկը նաև բանալի է

Սերժ Սարգսյան. Քվեաթերթիկը նաև բանալի է
31.03.2017 | 22:55

ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, ամփոփելով իր ղեկավարած ուժի նախընտրական քարոզարշավը, Մարզահամերգային համալիրում ունեցած ելույթում քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 2-ին ընտրություն կատարել և ոչ թե ընտրել ՀՀԿ-ին, այլ «ում ուզում են»: Սերժ Սարգսյանը զգուշացրեց՝ քվեաթերթիկ ընտրելիս քաղաքացին ընտրելու է նոր զինատեսակներ, այն ուժին, որը պետք է լուծի Ղարաբաղի խնդիրը:
Հայաստանի նախագահը պատահական չհամարեց այն, որ ընտրությունների օրը համընկել է ապրիլյան քառօրյա պատերազմի մեկնարկի հետ: «Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է թերևս: Մեզնից յուրաքանչյուրը քվեաթերթիկ է ընտրելու, ու շատ կարևոր է, որ ընտրելիս հստակ գիտակցի, որ քվեաթերթիկը նաև բանալի է, բանալի դեպի նոր զինատեսակներ, զրահատեխնիկա և սահմանին կանգնած զինվորի անվտանգության հետևողականորեն ավելացում: Ընտրել քվեաթերթիկ, նշանակում է ընտրել, թե ովքեր և ինչպես են լուծելու մեր թիվ մեկ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Ովքեր են, որ պետք է խաղաղ բանակցությունների ճանապարհով հասնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից: Մի սկզբունք, որից մենք երբեք չենք հրաժարվելու:
Այս միջոցառման բնույթից ելնելով, ես հիմա ձեզ պետք է կոչ անեի՝ ընտրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը, բայց ես այդպես չեմ անի: Ես կասեմ՝ ընտրեք ում ուզում եք: Բայց ընտրելիս հիշեք զավակին բանակ ուղարկած մայրերին, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառայության վարկյաններն է հաշվում: Հիշեք, սահմանամերձ գյուղում հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ամեն առավոտ պայուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկներին, ում վստահության աղբյուրը սահմանին կանգնած զորքի մարտունակությունն է: Հիշեք այս պատկերները և ապրիլի 2-ին ընտրեք ում ուզում եք»,- հայտարարեց Սարգսյանը:


Նրա այս կոչից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը բացականչեց. «Բայց վերջում ընտրեք մեզ»: Իր ելույթում նա ասաց, թե ապրիլի 2-ին ժողովուրդը որոշելու է, թե ում է վստահելու երկրի անվտանգությունն ու երեխաների ապագան՝ կոչ անելով վստահել հենց Հանրապետականին: «Ամփոփելով քարոզարշավը, ուզում եմ ձեզ խոստովանել, որ ես ինքս ինձ հետ շատ համերաշխ եմ, որովհետև չկա մի բան, որ ասել եմ, որի համար պատրաստ չեմ պատասխան տալ: Ապրիլի 2-ին դուք որոշելու եք վաղվա Հայաստանը: ՈՒմ եք դուք վստահելու երկրի անվտանգությունը, ում եք դուք վստահելու երկրի առաջընթացը, ում եք վստահելու ձեր երեխայի վաղվա օրը: Վստահեք մեզ, մեր թիմին, ՀՀԿ-ին, ուռա»:

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ